14:51   24-02-2021
Image Description
Արցախի Ազգային ժողովում լեզվի մասին օրինագծի փոփոխությունների վերաբերյալ լսումներ են հրավիրվել
Թողնել մեկնաբանություն

Արցախի Ազգային ժողովը «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ մարտի 2-ին խորհրդարանական լսումներ է հրավիրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:

«Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սույն թվականի մարտի 2-ին՝ ժամը 10-ին, Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում կազմակերպում է «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Շահագրգիռ կազմակերպություններին, անհատներին և մասնագետներին հրավիրում ենք մասնակցելու խորհրդարանական լսումներին»,-նշված է հայտարարության մեջ:

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ լսումների վերաբերյալ տեղեկատվության, անցկացման ձևաչափի, մասնակիցների տվյալների, ինչպես նաև ելույթի հայտի համար պետք է կապ հաստատել մինչև փետրվարի 28-ը:

Loading...