15:55   24-02-2021
Image Description
«Չեխիայի ավիագծերը» հայտարարել են բոլոր աշխատակիցների արձակման մասին
Թողնել մեկնաբանություն

 «Չեխիայի ավիագծեր» ավիաընկերությունն աշխատանքի բորսային եւ արհմիություններին իրազեկել Է բոլոր 430 աշխատակիցների առաջիկա արձակման մասին, ինչը կապված Է փոխադրողի վիթխարի ֆինանսական կորուստների հետ կորոնավիրուսի համավարակի ֆոնին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 24-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Չեխիայի ավիացիոն անձնակազմերի անդամների արհմիության նախագահ Թերեզա Լեֆելմանը:

«Չեխիայի ավիագծերը» պլանավորում են աշխատակցների զանգվածային արձակում, ինչի մասին տեղյակ Է պահվել աշխատանքի բորսային,- նշել Է նա:- Մեզ (արհմիություններին) նույնպես իրազեկել են այդ մասին: Ավիաընկերությունը (…) շատ խիստ տուժել Է համավարակի պատճառով: Ինքնաթիռներն ու անձնակազմերը պարապուրդի են մատնված չվերթեի չեղարկման պատճառով»:

Ընկերության ֆինանսական դրությունը, Լեֆելմանի խոսքով, կրիտիկական Է: Ավիաընկերությունը, որը բաժնետիրական ընկերություն Է, չի կարող պետության ֆինանսական օժանդակության հույս ունենալ: Փետրվարի վերջին կդադարի գոծել այն դիմումներով սնանկացման գործերի հարուցման մորատորիումը, որոնք տալիս են դրա վարկատուները: «Չեխիայի ավիագծերը» փետրվարի սկզբին դիմել Է Չեխիայի կառավարությանը 1,1 միլիարդ կրոնի (շուրջ 42,5 միլիոն եվրոյի) չափով ֆինանսական օժանդակության համար: Շուտով Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ղեկավար Կարել Գավլիչեկը հայտարարել Է, որ պետությունը չի պլանավորում ֆինանսական օգնություն ցույց տալ ընկերությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...