16:42   24-02-2021
Image Description
Բայդենի վարչակազմը հայտարարել Է, որ կպայքարի ԱՄՆ-ում ռասիզմի եւ անարդարության դեմ
Թողնել մեկնաբանություն

Ջո Բայդենի վարչակազմը, կոչ անելով պաշտպանելու մարդու իրավունուքներն ամբողջ աշխարհում, մտադիր Է այդ իրավունքները պաշտպանել նաեւ իր երկրում, որտեղ նախկինի պես կան «ռասիզմի եւ տնտեսական անարդարության» դրսեւորումներ: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, որը փետրվարի 24-ին Ժնեւում ելույթ Է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 46-րդ նստաշրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ոչ սպիտակամորթ մարդիկ Միացյալ Նահանգներում ամեն օր հանդիպում են սիստեմատիկ ռասիզմի եւ տնտեսական անարդարության հետեւանքների»,- խոստովանել Է նա: Բլինկենը նշել Է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը իր կառավարման առաջին օրվանից զբաղվել Է «այդ անարդարության պատճառների» վերացմամբ, որոնք արմատացել են երկրի կենսագործունեության տարբեր ոլորտներում, ներառյալ բնակարանի տրամադրման համակարգը: Նրա խոսքով՝ բարենորոգման կարիք ունեն, մասնավորապես, բանտային համակարգը, բուն բնակչության կենսապայմանները: Անհրաժեշտ Է, ասել Է նա, «պայքարել նաեւ այն ամերիկացների նկատմամբ խտրականության դեմ, որոնք սերում են ասիական երկրներից»:

«Մենք ձգտում ենք, որպեսզի գտնենք «ռասիզմի դեմ պայքարի» դրվածքի ավելքի արդյունավետ եւ համապարփակ տարբերակ մարդու իրավունքների գլոբալ օրակարգում,- ասել Է Բլինկենը:- Մենք այսուհետեւ Էլ կվարենք քաղաքականություն, որը կոչված Է վերջ դնելու բռությանն ու խտրականությանն իրենց ցանկացած դրսեւորումներով»: Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել Է, որ ԱՄՆ-ը բնավ իրեն չի համարում կատարյալ երկիր, բայց ամենօրյա հիման վրա ջանքեր Է գործադրում, «որպեսզի իրեն պատասխանատվության ենթարկի, որպեսզի դառնա ավելի կատարյալ միավորում» եւ ցուցադրի դա աշխարհին: Նա խոստովանել Է, որ երբեմն, դա հիվանդագին Է, իսկ երբեմն Էլ ՝ շատ անհրապույր», բայց ԱՄՆ-ը, հայտարարել Է Բլինկենը, կլուծի այդ խնդիրները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...