16:45   24-02-2021
Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման հարցի քննարկումը հետաձգվել է երկու ամսով
Թողնել մեկնաբանություն

Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը վերաբերում է Հայաստանում հակակոռուպցիոն դատարանների ստեղծմանը: Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ նախագծով կան շատ առաջարկներ, որոնք դեռ չեն հասցրել քննարկել, եւ այդ պատճառով նպատակահարմար է հարցն ավելի ուշ քննարկել:

Այդպիսով, հարցի քննարկումը հետաձգվել է երկու ամսով:

Loading...