17:50   24-02-2021
ԱԻՆ-ը հատուկ տակտիկական ուսումնավարժանք է իրականացնելու
Թողնել մեկնաբանություն

 «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում ԱԻ նախարարության ՓԾ փրկարարական ուժերի վարչության կողմից 2021 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 13:00-ին, կանցկացվի «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ուսումնավարժանքի ընթացքում կաշխատի հրշեջ, շտապօգնության, կոմունալ-էներգետիկ ցանցի վթարավերականգնողական տեխնիկա: Հարակից տարածքի բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading...