17:51   24-02-2021
Image Description
ՀՀ վարչապետը Կառավարության անդամների հետ քննարկել է գիտության ոլորտի զարգացման հեռանկարները
Թողնել մեկնաբանություն

 Գիտությունը, հատկապես բնական եւ տեխնիկական, կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Հայաստանում գիտության ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և այս համատեքստում  պատեհ է համարել քննարկել այն մեխանիզմները, որով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսավորվում է գիտությունը:

« Ինչպես, ինչ մեխանիզմներով, ինչ ծավալներով ապահովել գիտության ֆինանսավորումը, որպեսզի այն արդյունք ստեղծի և հասնի այն մարդկանց, ովքեր զբաղվում են գիտությամբ և ինչպես ապահովել ականավոր գիտականների գործի արդյունավետ շարունակությունը: Սա իսկապես լուրջ և հիմնարար խնդիր է և այսօր պետք է փորձենք այս խնդրի շուրջ առաջարկել լուծումներ»,- ընդգծել է Փաշինյանը:

Loading...