09:53   25-02-2021
Զինյալները Իդլիբում կրակել են նորաբաց անցակետի ուղղությամբ
Թողնել մեկնաբանություն

Սիրիացի զինյալները հարձակվել են Իդլիբի դեէսկալացման գոտու սահմանին գտնվող երեք նոր անցակետերից մեկի վրա: Ըստ Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի, կրակոցների տակ է հայտնվել «Սերաքաբ» կետը, որը, «Միզնազի» և «Աբու Ազեյդինի» կետերի հետ միաժամանակ, սկսել է աշխատանքը երկուշաբթի, փետրվարի 22-ին:

Հաղորդվում է, որ «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները ականանետային հարձակում են իրականացրել, հարձակմանը նաև անօդաչու թռչող սարք է մասնակցել:

Ռուսական հրամանատարության որոշման համաձայն անցակետի վարչակազմը տարհանվել է:

Կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Վյաչեսլավ Սիտնիկը երկրի հյուսիս-արևմուտքի շրջանները վերահսկող թուրքական զորքերի հրամանատարությանը կոչ է արել ապահովել անցակետեր ժամանող խաղաղ բնակիչների անվտանգությունը:

Գրում է 1in.am -ը:


Loading...