09:56   25-02-2021
Կորոնավիրուսի բրիտանական շտամը կապված է հոսպիտալացման բարձր ռիսկի հետ. Դանիայի առողջապահության նախարարություն
Թողնել մեկնաբանություն

Դանիայի առողջապահության նախարար Մագնուս Հեունիկեն հայտարարել է, որ գիտնականների ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի բրիտանական շտամն ավելի շատ հոսպիտալացման դեպքերի է հանգեցնում, քան հիվանդության սկզբնական տարբերակը:

«B.1.1.7 շտամը, որն այժմ ամենատարածվածն է Դանիայում, … հոսպիտալացման 60%-ով ավելի մեծ վտանգ է ներկայացնում»,- ասել է առողջապահության նախարարության ղեկավարը:

Գրում է 1in.am -ը:


Loading...