Չինաստանը Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի մեջու փոխադարձ անվտանգության մասին դաշնագիրը սառը պատերազմի արդյունք է անվանել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն քննադատել է Չինաստանի առափնյա պահպանության նավերի ներկայությունը Ճապոնիայի կողմից պահանջվող տարածքային ջրերում, փոխանցում է AP-ն:
Կիրակի չինական առափնյա պահպանության երկու նավերը երկու անգամ մտել էին կղզիների տարածքային ջրեր, որոնք Ճապոնիայում հայտնի են որպես Սենկակու, իսկ Չինաստանում` Դյաոյուդու:
Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Չինաստանը «շարունակում է խախտել միջազգային կանոնները», իսկ ԱՄՆ-ը կաշխատի իր դաշնակիցների հետ` այդպիսի խնդիրների լուծման համար:
Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վան Վենբինն ուղիղ կերպով չի պատասխանել քննադատություններին, սակայն նշել է, որ կղզիները «Չինաստանի անբաժանելի մասն են»:
«ԱՄՆ-Ճապոնիա անվտանգության պայմանագիրը սառը պատերազմի արդյունք է եւ չպետք է վնասի երրորդ կողմի շահերին կամ վտանգի տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- ասել է նա ամենօրյա ճեպազրույցի ժամանակ:
1960-ի Անվտանգության պայմանագիրն ապահովում է, որ ԱՄՆ-ն օգնության կգա Ճապոնիային ճապոնական զորքերի կամ տարածքների վրա արտաքին հարձակման դեպքում:
Գրում է News.am -ը: