11:09   25-02-2021
TikTok-ը 2020 թվականի վերջին վեց ամիսների ընթացքում մոտ 90 միլիոն տեսանյութ է հեռացրել
Թողնել մեկնաբանություն

TikTok-ը 2020 թվականի վերջին վեց ամիսների ընթացքում մոտ 90 միլիոն տեսանյութ է հեռացրել` հարթակի համար վնասակար բովանդակության դեմ պայքարի շրջանակներում:

Տեսանյութերի փոխանակման հավելվածը հայտարարել է, որ կանոնները խախտելու համար արգելափակել է ավելի քան 6 միլիոն հաշիվ, ինչպես նաեւ մոտ 9,5 միլիոն սպամ-հաշիվ:

Սոցիալական ցանցի վերջին զեկույցում հրապարակված թվերը ցույց են տվել նաեւ, որ Covid-19-ի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության հավելվածի կենտրոնը անցյալ տարվա երկրորդ կեսին ավելի քան 2,6 միլիարդ դիտում է ունեցել աշխարհում:

Զեկույցում ընդգծվում է, որ TikTok-ն ակտիվացրել է ապատեղեկատվության եւ այլ վնասակար բովանդակության տարածումը դադարեցնելու ջանքերը:

Գրում է News.am -ը:

Loading...