11:11   25-02-2021
Գերմանիայում ԻՊ-ի փաստացի «առաջնորդը» դատապարտվել է 10,5 տարվա ազատազրկման
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայում «Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման փաստացի առաջնորդ համարվող իրաքցի տխրահռչակ քարոզիչը դատապարտվել է 10,5 տարվա ազատազրկման, հայտնում է AP-ն:

Դատարանը որոշել է, որ 37-ամյա Ահմադ Աբդուլազիզ Աբդուլլա Աբդուլլան, ով ավելի հայտնի է որպես Աբու Վալաա Եվրոպայում օգնել է արմատականացնել երիտասարդներին եւ նպաստել նրանց տեղափոխմանը Իրաք ու Սիրիա:

Նա մեղավոր է ճանաչվել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու, բռնի գործողությունների պլանավորմանը օգնելու եւ ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ:

Դատավճիռը կայացնելիս դատավոր Ֆրենկ Ռոզենովն ասել է, որ Աբու Վալաան «լիազորված է եղել հանդես գալ ԻՊ-ի անունից» եւ ջիհադիստական խմբավորման կողմից օգտագործվել է որպես դրա «ներկայացուցիչ Գերմանիայում»՝ քարոզչության եւ հավաքագրման համար:

Դատախազները 11 ու կես տարվա ազատազրկում են պահանջելԱբու Վալաայի համար, մինչդեռ պաշտպանական կողմը հանդես է եկել արդարացման դատավճռի օգտին եւ քննադատել է առանցքային վկաների ցուցմունքները:

Աբու Վալաան որպես ապաստան հայցող Գերմանիա ժամանել է 2001-ին, իսկ 2016-ի նոյեմբերին ձերբակալվել է գերմանական անվտանգության ծառայությունների երկարատեւ հետաքննությունից հետո:

Գրում է News.am -ը:

Loading...