ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը քաղաքացիներին կոչ է անում փողոց դուրս չգալ, չմասնակցել ոչ իշխանության, ոչ ընդդիմության հրավիրված հանրահավաքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գորգիսյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ես կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին որևէ պարագայում դուրս չգալ փողոց, չմասնակցել որևէ հանրահավաքի՝ ոչ միայն վարչապետի հրավիրած հանրահավաքին, այլ վարչապետի դեմ կազմակերպվող հանրահավաքներին: Այս լարված իրավիճակում դա կարող է բերել բախումների: Ամեն ինչ պետք է արվի, որ այս իրավիճակը պարպվի»,-ասաց Գորգիսյանը:
Ըստ նրա՝ դրա համար կարևոր է համարում, որ վարչապետը հրաժարական տա:
Պատգամավորի կարծիքով՝ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության մեջ որևէ հանցակազմ չկա, դա նրանց կարծիքի արտահայտումն է: