ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ:
«Որոշումներ եմ կայացրել պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալին և գլխավոր շտաբի պետին: Ես թղթերը արդեն ստորագրել եմ, որին հետևել է գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը»,- ասել է Փաշինյանը: Նա Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ և բոլոր կողմնակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ: