16:34   30-06-2016
Սյունիքը կորցնում ենք. «Կենսոլորտ»
Թողնել մեկնաբանություն

Այն բանի համար, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ մասնաբաժիններ ունեն շահագործվող հանքերում, վտանգի տակ է ողջ Սյունիքի մարզը: Այստեղ աճում են օնկոլոգիական հիվանդությունները, երեխաների մազերի մեջ հայտնաբերվում է սնդիկ, իսկ եթե անձրև եկավ, ապա մեքենան դրսում թողնելն անհնար է. այստեղ օդի աղտոտվածությունը որոշ տեղերում հասել է այնպիսի մակարդակի, որ անձրևաջրերն ամբողջությամբ դեղին են: Ինչու՞ պետությունը շահագռգռված չէ, որ հանքերը աշխատեն օրենքի տառին համապատասխան, արդյո՞ք շրջակա միջավայրին հասցվող վնասը չվերականգնելը չէ այն շահավետ փոխզիջումը, որը շահագռգռում է օտարերկրյա ընկերություններին բացել այնպիսի հանքեր, որոնց շահագործումը չպետք է շահավետ լիներ:

Loading...