14:17   25-02-2021
Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում. Արման Թաթոյան
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երկրում իրավիճակը պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը.

«Երկրում ստեղծված իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:

Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում:

Իշխանության ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում:

Այս պատասխանատու օրերին առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է զգոնություն և համերաշխություն»:


Loading...