14:32   25-02-2021
Գործընթացները պետք է մնան սահմանադրականության շրջանակներում. ԼՀԿ հայտարարությունը
Թողնել մեկնաբանություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ երկրում քաղաքական ճգնաժամը խորանում է, և գործընթացները քաղաքական հուն անհապաղ վերադարձնելու անհրաժեշտություն կա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հակառակ պարագայում մեծ է բախումների վտանգը։

Նշվում է, որ գործընթացները պետք է մնան սահմանադրականության շրջանակներում, և իրականացվի անցնցում իշխանափոխություն:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարծում է, որ ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է:

Loading...