15:09   25-02-2021
Image Description
«Հանրապետություն» կուսակցության հայտարությունը
Թողնել մեկնաբանություն

«Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ ստեղծվել է պատային իրավիճակ. այլևս ոչ Գլխավոր շտաբը կարող է հրաժարվել իր հայտարարությունից, ոչ վարչապետը՝ իր կողմնակիցներին Հանրապետության հրապարակ հրավիրելու կոչից: Ուստի այս պայմաններում կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զգոնություն ու զսպվածություն և մնալ Սահմանադրության ու օրինականության շրջանակներում, համատեղ որոնել իրավիճակից դուրս գալու տրամաբանական ելքեր՝ չմոռանալով, որ պատերազմը ավարտված չէ և ամեն պահ կա վերսկսման վտանգը՝ անկանխատեսելի հետևանքներով մեր պետության ու ժողովրդի համար:
Մենք մեր ողջ ներուժը կներդնենք իրավիճակի լիցքաթափմանը և խնդրի հնարավորինս անվնաս հանգուցալուծմանը:

Loading...