17:18   25-02-2021
Զինված ուժերին քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու փորձերն անթույլատրելի են. ՊՆ
Թողնել մեկնաբանություն

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
 
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիարժեք իրականացնում են մեր Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը: Բանակը ապաքաղաքական կառույց է, և անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը:
 
Յուրաքանչյուր նման փորձ սպառնում է Հայաստանի Հանրապետության կայունությանն ու անվտանգությանը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի յուրաքանչյուր նման գործողության»:

Loading...