17:54   25-02-2021
Image Description
Փողոցը բարիկադներով երկու կողմից փակեք. մեր շտաբն այստեղ է. Վազգեն Մանուկյանը կոչ արեց փակել Բաղրամյան պողոտան
Թողնել մեկնաբանություն

Մինչեւ մեր հարցը չլուծենք, չենք հեռանալու: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Ազգային ժողովի մոտ հանրահավաքի ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ինքը այդ հրապարակում շատ կոշտ հայտարարություններ է արել, բայց դրա հետ միաժամանակ ասել է, որ համաձայն է իրեն ամենասուր քննադատողների հետ հանդիպել խորհրդակցությունների համար: Մենք սուր քննադատող չենք, մենք իրեն ընդունում ենք որպես հայրենիքը դավաճանած, հազարամյակի թշնամի: Իր հետ մենք միայն մի խոսելու բան ունենք՝ քննարկենք, թե ոնց է ինքը դուրս գալու իշխանությունից: Իշխանության հարցը լուծվելու է ԱԺ-ում, ուրեմն մեր շտաբն այստեղ է: Ուրեմն փողոցը բարիկադներով երկու կողմից փակեք լրիվ: Կմնանք այստեղ, թող ինքը գա, թելադրենք իրեն, թե ինչ պահանջներ ունենք, ոնց ինքը պետք է հեռանա:

Ժողովուրդ, մի հոգնեք, մեր ապագա բոլոր սերունդների համար ենք հիմա պայքարում: Եղեք տոկուն, համբերատար: Այս փողոցը չի աշխատելու, սպասելու ենք ԱԺ պատգամավորներին պետք է բերենք, որ քվեարկեն, իրեն հանեն: Պատրաստվեք, ամբողջ գիշեր այստեղ ենք մնալու»,- ասաց Վազգեն Մանուկյանը՝ հավելելով. «Այս պահը բաց թողնել, նշանակում է կորցնել հայրենիքը»:

Գրում է՝ News.am-ը:

Loading...