18:20   25-02-2021
Մեկ ժամից այստեղ կլինեն վրաններ, վառարաններ, գիշերելու ենք էստեղ. Սաղաթելյան
Թողնել մեկնաբանություն

Հիմա ոստիկանները հետ են գնում, Դեմիրճյան փողոցի կողմից նստարաններով, աղբամաններով, բարիկադներով փակում ենք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մի ժամ հետո այստեղ կլինեն վրաններ, համապատասխան վառարաններ, բոլոր հնարավորությունները: Մնում ենք այստեղ: ԱԺ պատգամավորները հատ-հատ կամ գալիս են խորհրդարան, կամ մենք իրենց կբերենք խորհրդարան:

Սա գործողություն է, սրա տակ կա ծրագիր: Չենք գնում, մինչեւ չհեռացնենք»,- ասաց նա:

Գրում է՝ News.am-ը:

Loading...