Արցախի Ազգային ժողովը փետրվարի 26-ին արտահերթ նիստ կգումարի Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.
«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենքների նախագծերի փաթեթով:( Հիմնական զեկուցող՝ Արցախի արտաքին գործերի նախարար Դ. Բաբայան):
Արցախի 2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին: (Հիմնական զեկուցող՝ Արցախի Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մ.Մինասյան):
Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքների իրավական կարգավիճակի մասին: (Հիմնական զեկուցող` ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դ. Մելքումյան):