11:34   26-02-2021
Image Description
2020-ի համար առկա լավատեսությունը փոխվեց համավարակի պատճառով. ֆինանսների նախարար
Թողնել մեկնաբանություն

2020-ը առանձնացավ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար և այն լավատեսությունը, որն առկա էր մինչև 2020-ի մեկնարկը, փոխվեց՝ կապված համավարակի ազդեցության հետ: Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2020 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:  

Ջանջուղազյանը հիշեցրեց, որ 2020-ի համար Կառավարությունը նախատեսել էր 5 տոկոս տնտեսական աճ, սակայն ապրիլին կանխատեսումը փոխվեց՝ հայտարարվեց, որ տարեվերջին կլինի 2 տոկոսի անկում: 

Ֆինանսների նախարարն ասաց, որ նախորդ տարի Կառավարությունն իրականացրել է հակաճգնաժամային մի շարք միջոցառումներ: Նրա խոսքով՝ 2020-ի բյուջեն սոցիալական ուղղվածություն ուներ, ուստի կենսաթոշակների, նպաստների համար ծախսվել է շուրջ 267 մլրդ դրամ: 

Նախարարը նշեց, որ 2020-ի առաջին կիսամյակում ունեցել ենք 7.7 մլրդ դրամի պետական պարտքի մակարդակ, Կառավարության պարտքը կազմել է 7.24 մլրդ դոլար, ԿԲ-ինը՝ 475 մլն դոլար, Կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքը կազմել է 5.5 մլրդ դոլար:

Loading...