11:36   26-02-2021
Image Description
Ծայրահեղականները ցանկանում են պայթեցնել ԱՄՆ Կոնգրեսի շենքը Բայդենի ելույթի ժամանակ․ Կապիտոլիումի ոստիկանություն
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Կապիտոլիումի ոստիկանությունը մտադիր է անվտանգութան բարձր մակարդակ պահպանել Կապիտոլիումում, քանի որ ԱՄՆ հետախուզությունը ենթադրում է, որ ծայրահեղականները կարող են Կոնգրեսի շենքի վրա հարձակում նախապատրաստել: Այս մասին հայտնում է NBC News- ը՝ վկայակոչելով Կապիտոլիումի ոստիկանապետի պաշտոնակատար Յոհանանդա Փիթմանին:

«Մենք գիտենք, որ զինված խմբավորումների անդամները, որոնք մասնակցել են Կապիտոլիումի գրոհին հունվարի 6-ին, հայտարարել են, որ ցանկանում են պայթեցնել Կոնգրեսի շենքը և սպանել դրա հնարավորինս շատ անդամների», – ասել է Փիթմանը՝ նկատի ունենալով Բայդենի առաջիկա առաջին ելույթը Ներկայացուցիչների պալատի և ԱՄՆ Կոնգրեսի Սենատի համատեղ նիստում:

Գրում է 1in.am -ը:


Loading...