12:01   26-02-2021
Արտահերթ նիստ հրավիրելու հարցով ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ
Թողնել մեկնաբանություն

Արտահերթ նիստ հրավիրելու հարցով ԱԺ խորհրդի նիստն այսօր էլ տեղի չունեցավ: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: 

Նա նշեց, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել՝ երկրում ընթացող գործընթացները քաղաքական դաշտ բերելու նպատակով:

Մարուքյանն ԱԺ խորհրդի նիստի չկայացումն անհարգալից վերաբերմունք համարեց ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ: «Նիստը կարող էր բացվել, քվորում չապահովել, ասեին՝ ունենք քաղաքական որոշում, չենք ներկայանալու, մենք էլ ասեինք՝ շատ լավ»,- նշեց Մարուքյանը:

Մարուքյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգը շրջանցելով՝ կարելի է նիստ հրավիրելու գործընթացը կազմակերպել, բայց այն կտևի ևս 6 օր, իսկ երկրում պրկված քաղաքական իրավիճակ է:

Loading...