12:14   26-02-2021
Image Description
2020-ի առաջին կիսամյակում 2019-ի համեմատ հարկային և մաքսային եկամուտները նվազել են. ՊԵԿ փոխնախագահ
Թողնել մեկնաբանություն

2020-ի առաջին կիսամյակի հարկային եկամուտները կազմել են 680 մլրդ դրամ, ինչը 2019-ի համեմատ պակաս է 33 մլրդ դրամով: Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 2020-ի պետբյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկման ժամանակ: 

Նրա խոսքով՝ նախորդ տարի նվազում է արձանագրվել նաև մաքսային եկամուտների գծով, այն կազմել է 37 մլրդ, ինչը 4 մլրդ-ով պակաս է 2019-ի ցուցանիշից: Մաշադյանն ասաց, որ մաքսային եկամուտների նվազումը պայմանավորված է եղել ԱԱՀ-ի և մաքսատուրքերի հետ: «Մաքսատուրքերի մասով՝ նվազել են ավտոմեքենաների ներկրման ծավալները, ինչպես նաև ԵԱՏՄ մաքսատուրքից մեզ հասանելի վճարները: ԱԱՀ-ի գծով հարկային եկամուտների նվազումը պայմանավորված է նրանով, որ որոշ ապրանքատեսակներ ներկրվել են ԵԱՏՄ երկրներից»,- նշեց նա: 

ՊԵԿ փոխնախագահը հայտնեց, որ 2020-ի առաջին կիսամյակում նվազում է արձանագրվել նաև պետտուրքի գծով՝ մոտ 2.2 մլրդ դրամ կամ 12 տոկոս, և դա, ըստ նրա, շարունակվել է՝ նվազման վրա ազդեցություն ունի նաև խաղատների կողմից պետտուրքի չվճարումը, նաև օդի տուրքի չվճարումը, քանի որ ավիահաղորդակցությունը գրեթե կանգնած է եղել: 

Մաշադյանը տեղեկացրեց, որ 2020-ին 2019-ի համեմատ ընդհանուր առմամբ ունեցել ենք 79 մլրդ դրամի հարկային եկամուտների նվազում:

Loading...