13:55   26-02-2021
Արա Այվազյանն ու Դավիթ Բաբայանը քննարկել են Արցախի հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր
Թողնել մեկնաբանություն

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 25-ին  հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի արտաքին գործերի նախարարությունից: 


Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորմանը և դրա շուրջ ընթացող գործընթացներին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին։

Նախարարները քննարկել են մարդասիրական ոլորտի խնդիրներ։ Երկուստեք ընդգծվել է ադրբեջանական կողմում պահվող բոլոր ռազմագերիների և պատանդների՝ հնարավորինս արագ հայրենադարձման անհրաժեշտությունը՝ այս առումով անթույլատրելի համարելով գործընթացը  խոչընդոտող ցանկացած քայլեր։

Loading...