13:58   26-02-2021
ԵՄ իշխանությունները արտաքսել են Վենեսուելայի դիվանագիտական առաքելության ղեկավարին
Թողնել մեկնաբանություն

Եվրամիության իշխանությունները որոշում են կայացրել արտաքսել Բրյուսելում Վենեսուելայի դիվանագիտական առաքելության ղեկավարին՝ ի պատասխան Կարակասից եվրոպացի դիվանագետի արտաքսման:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, Վենեսուելայի առաքելության ղեկավարին անցանկալի անձ հայտարարելու որոշումը կայացրել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեփ Բորելը: Ընդգծվում է, որ նման որոշում է կայացվել ի պատասխան Վենեսուելայի «դեմարշի»․ հանրապետության ղեկավարությունն ավելի վաղ անցանկալի անձ էր հայտարարել Կարակասում ԵՄ առաքելության ղեկավարին:

Գրում է 1in.am -ը:


Loading...