13:59   26-02-2021
Պենտագոնի ղեկավարը մեկնաբանել է Սիրիայի օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ ավիահարվածները
Թողնել մեկնաբանություն

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը մեկնաբանել է Սիրիայում իրանական օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ ավիահարվածները: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Պաշտպանության նախարարության կայքում:

Նա համոզմունք է հայտնել, որ նախանշված թիրախները խոցվել են:

«Մենք համոզված ենք, որ ռմբակոծված թիրախն օգտագործվել է նույն շիայական զինված խմբավորման կողմից, որն ավելի վաղ հարվածել էր Իրաքին»,- ասել է Օսթինը։

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին նշել է, որ արդյունքում ոչնչացվել են մի քանի օբյեկտներ, որոնք գտնվում էին սահմանային անցակետում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել Սիրիայում Իրանի զինված ուժերի թիրախներին: Այս որոշմանը հավանություն է տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Պենտագոնը հաստատել է այս տեղեկությունը, նշելով, որ հարվածը պատասխան է Իրաքում ամերիկյան թիրախների վրա վերջերս իրականացված գրոհներին:

Գրում է 1in.am -ը:


Loading...