Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Դաշնային խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
«Դաշնության խորհրդի նախագահը նշել է, որ Ռուսաստանն ընթացիկ իրադարձությունները համարում է ներքին և հույս ունի, որ իրավիճակը կլուծվի բացառապես խաղաղ ճանապարհով», - ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: