10:34   28-02-2021
«Հայրենիքի փրկության շարժումը» ողջունում է նախագահի որոշումը ԳՇ պետի ազատման առաջարկի հետ կապված
Թողնել մեկնաբանություն

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը շարժման անունից ողջունում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշումը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկության հետ կապված:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վազգեն Սարգսյանն այս մասին ասաց հանրահավաքի ժամանակ։

«Ժամանակն է, որ մյուս բոլոր կառույցներն էլ հայտարարեն իրենց կարծիքը։ Դիմում եմ բոլոր ուժային կառույցներին՝ հայտարարությամբ հանդես եկեք, որ պաշտպանում եք բանակը։ Հակառակ դեպքում դուք բանակին դեմ եք։ Դիմում եմ մեր մտավորականությանը, Գիտությունների ակադեմիային, բոլոր կազմակերպություններին՝ հանդես եկեք հայտարարություններով, որ կանգնած եք բանակի կողքին»,- ասաց Մանուկյանը։

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտնեց, որ փետրվարի 28-ին բեմը կտրամադրեն մտավորականներին, մշակույթի գործիչներին, համերգներ կլինեն, կլինի ուրախության հրապարակ։

«Երկուշաբթի՝ ժամը 16։00-ին, տեղի կունենա հանրահավաք, և կմտածենք մեր հաջորդ քայլերի մասին։ Ես հույս ունեմ, որ երկուշաբթի արդեն կլսենք ԱԱԾ-ի և Ոստիկանության հայտարարությունները, որ նրանք նույնպես սատարում են բանակին»,- եզրափակեց Մանուկյանը։

Loading...