14:07   28-02-2021
Հայիթիի բանտում ապստամբությունը հանգեցրել է հարյուրավոր կալանավորների փախուստին եւ առնվազն 25 մարդու մահվան
Թողնել մեկնաբանություն

Հայիթիի բանտում ապստամբությունը հանգեցրել է հարյուրավոր կալանավորների փախուստին եւ առնվազն 25 մարդու մահվան՝ ներառյալ բանտի տնօրենն ու Առնել Ջոզեփ անունով Հայիթիում հայտնի հանցախմբի առաջնորդը:

Մայրաքաղաք Պորտ-օ-Պրենս-ում գտնվող Կրուա դե Բուկետ քաղաքացիական բանտից փախուստ է կատարվել փետրվարի 25-ին: Հայիթիի պետքարտուղար Ֆրանս Էքսանթուսի խոսքով՝ ուրբաթ իշխանությունները բերման են ենթարկել շուրջ 60 կալանավորի եւ դեռեւս ակտիվորեն հետախուզում են ավելի քան 200 մարդու:

Ջոզեփը նախքան 2019 թվականին ազատազրկվելը երկրի ամենահետախուզվող հանցագործներից մեկն էր: Նա սպասում էր դատավճռին սպանության, բռնաբարության եւ մարդկանց առեւանգման մեջ մեղադրանքների առնչությամբ:

Նա սպանվել է փախուստից հետո ոստիկանների հետ հրաձգության ժամանակ:

Իշխանությունների խոսքով՝ 25 սպանվածներից մի քանիսը պատահական անցորդներ էին, որոնց վրա կալանավորները հարձակվել էին փախուստի ժամանակ:

Գրում է՝ News.am-ը:

Loading...