14:29   28-02-2021
Լիբանանի Մարոնիտ եկեղեցու պատրիարքը տարածաշրջանային հակամարտություններում չեզոքություն պահպանելու կոչ է արել
Թողնել մեկնաբանություն

Շաբաթ օրը հարյուրավոր լիբանանցիներ հավաքվել են, որպեսզի աջակցեն Մարոնիտ եկեղեցու պատրիարքի կոչերին՝ չեզոքություն պահպանել տարածաշրջանային հակամարտություններում՝ որպես երկիրը քաղաքական եւ տնտեսական ճգնաժամից դուրս բերելու միջոց, հաղորդում է Reuters-ը:

Լիբանանը 2019 թվականից տառապում է ֆինանսական ճգնաժամից, իսկ մրցակից քաղաքական գործիչները չեն կարողացել կառավարություն կազմավորել այն բանից հետո, երբ վերջին կաբինետը հրաժարական տվեց օգոստոսի 4-ին Բեյրութ նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո:

Մարոնիտ պատրիարք Բեշարա Բուտրոս ալ-Ռայը բազմիցս կոչ է արել քաղաքական մրցակիցներին պայմանավորվել նոր վարչակազմի շուրջ, իսկ վերջերս կոչ է արել միջազգային խորհրդաժողով անցկացնել ՄԱԿ-ի հովանու ներքո, որը կօգնի դուրս գալ փակուղուց:

Loading...