14:36   28-02-2021
Կապիտոլիումի գրոհի գործով մեղադրանք է ներկայացվել ավելի քան 300 մարդու
Թողնել մեկնաբանություն

Դաշնային դատախազները Կապիտոլիումը հունվարի 6-ին գրոհելու համար մեղադրանք են ներկայացրել ավելի քան 300 մարդու, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը:

Միեւնույն ժամանակ առնվազն 280 մարդ է ձերբակալվել:

Հինգշաբթի օրը ԱՄՆ Կապիտոլիումի ոստիկանապետի պաշտոնակատար Յոգանանդան Կոնգրեսում հայտարարել է իր մտահոգության մասին այն առումով, որ անցյալ ամսվա անկարգություններին մասնակցած որոշ խմբերի անդամներ կարող են փորձել թիրախավորել ԱՄՆ նախագահ Բո Բայդենի առաջին ուղերձը, որով նա դիմելու է համատեղ նիստում:

Բայդենի ելույթի ամսաթիվը դեռ որոշված չէ:

Պատասխանելով պոտենցիալ սպառնալիքի մասին հարցին՝ ՀԴԲ բարձրաստիճան պաշտոնյան հաղորդել է, որ ընտրություններից հետո քննիչները ուշադիր հետեւում են ծայրահեղական խմբավորումներին:

ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչների խոսքերով՝ իրենք ավելացրել են իրավաբանների եւ քննիչների թիվը, որոնք աշխատում են կենցաղային ահաբեկչության գործերով: Հակակառավարական տրամադրությունները եւ ռասայական կամ էթնիկ ատելությունը ներկայումս կենցաղային ծայրահեղականների հարձակման երկու հիմնական դրդապատճառն են, ասել է պաշտոնյան:

Գրում է՝ News.am-ը:

Loading...