14:49   28-02-2021
Արցախի ղեկավար Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին
Թողնել մեկնաբանություն

Արցախի ղեկավարը Արայիկ Հարությունյանը փետրվարի 28-ին, Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի ղեկավարի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Երկրի ղեկավարին ուղեկցել են Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և մի խումբ այլ պաշտոնատար անձինք: 

Loading...