16:55   28-02-2021
Բայդենը Կոնգրեսին բացատրել է Սիրիային ուղղված ավիահարվածի պատճառը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին ուղղված նամակում երկրի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայի տարածքին հասցված ավիահարվածը անվանել է անհրաժեշտություն՝ կանխելու իրանամետ խմբավորումների կողմից Միացյալ Նահանգների ուժերի և Իրաքում միջազգային կոալիցիայի վրա ծրագրվող նոր հարձակումները:

Պետության ղեկավարը նշել է, որ «աշխարհազորայինների ոչ պետական խմբերը մասնակցել են Իրաքում կոալիցիայի և ԱՄՆ անձնակազմի վրա հարձակումներին», ինչպես նաև զբաղված են «նոր հարձակումների շարունակական ծրագրմամբ»:

«Ես հանձնարարել եմ ձեռնարկել այս ռազմական գործողությունները՝ ուղղված մեր անձնակազմին և գործընկերների անձնակազմին ապագայում հարձակումներից և այսպիսի հարձակումներից պաշտպանելուն»,- ընդգծել է Բայդենը:

Նա հիշատակել է Միացյալ Նահանգների ինքնապաշտպանության իրավունքը և ռազմական գործողությունները կարգավորող ռազմական լիազորությունների բանաձևը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը միշտ պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ինքնապաշտպանության համար, այդ թվում նաև այն դեպքում, երբ պետության կառավարությունը, որից բխում է սպառնալիքը, «չի ցանկանում կանխել իր տարածքի օգտագործումը աշխարհազորայինների կողմից, որոնք պատասխանատու են հարձակումների համար»:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...