16:58   28-02-2021
Իսրայելական բեռնատար նավում առեղծվածային պայթյուն է որոտացել
Թողնել մեկնաբանություն

Իսրայելին պատկանող բեռատար նավը, որը տուժել է Օմանի նեղուցում առեւղծվածային պայթյունի հետեւանքով, ժամանել է Դուբայի նավահանգիստ վերանորոգման համար պայթյունից մի քանի օր անց, ինչը մտահոգության պատճառ է դարձել Մերձավոր Արեւելքի ջրային ուղիներում անվտանգության կապակցությամբ Իրանի հետ հարաբերությունների լարվածության սրման ֆոնին:

Associated Press-ի հաղորդմամբ՝ չնայած պայթյունի ժամանակ անձնակազմը չի տուժել՝ նավում գոյացել է երկու անցք աջ եւ ձախ կողմերում:

Պայթյունի պատճառը դեռեւս հայտնի չէ: Նավը տեղափոխել է ավտոմեքենաներ Պարսից ծոցի տարբեր նավահանգիստներ նախքան Մերձավոր Արեւելքից Սինգապուր ուղեւորվելը: Պայթյունը տեղի է ունեցել, երբ նավը դուրս է եկել Դամամ սաուդյան նավահանգստից դեպի Օմանի նեղուց, ինչը ստիպել է փոխել ուղղությունը դեպի Դուբայ:

Իսրայելական ԶԼՄ-ներում տարածվել են հաղորդագրություններ, որ պայթյունի համար պատասխանատու է Իրանը՝ համաձայն Իսրայելի գնահատման:

Գրում է՝ News.am-ը:

Loading...