17:01   28-02-2021
Կուբայում ԵՄ դեսպանին կանչել են Բրյուսել՝ բացատրություն տալու Բայդենին ուղղված նամակի համար. Politico
Թողնել մեկնաբանություն

Կուբայում ԵՄ դեսպան Ալբերտո Նավարոն կանչվել է Բրյուսել՝ բացատրության համար այն բանից հետո, երբ նա բաց նամակ է ստորագրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անունով՝ խնդրելով նրան հանել կղզի պետության նկատմամբ պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով ԵՄ ներկայացուցչին:

«Մենք ստացել ենք նամակ և խնդրել ենք դեսպանին գալ Բրյուսել՝ բացատրություններ տալու համար», – թերթին ասել է ԵՄ ներկայացուցիչը:

Թերթի տվյալներով՝ ավելի վաղ Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ նամակ են հղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ կոչ անելով հեռացնել Նավարոյին՝ Բայդենին նամակ ստորագրելու իր «անընդունելի նախաձեռնության» պատճառով: Ուղերձի հեղինակները ԱՄՆ-ին կոչ են արել դադարեցնել միջամտությունը Կուբայի ներքին գործերին, ինչպես նաև վերացնել տնտեսական և զբոսաշրջային սահմանափակումները: «Այդպիսի վարքը (Նավարոյի) ոչ միայն տեղին չէ, այլև խորթ է վարքի չափանիշներին, որոնցով պետք է առաջնորդվեն ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչները»,- ասվում է Եվրախորհրդարանի պատգամավորների նամակում:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...