17:04   28-02-2021
Ճապոնացիները՝ Ռուսաստանի հետ պատերազմի մասին Կուրիլներում զորավարժությունների պատճառով
Թողնել մեկնաբանություն

Ճապոնական զանգվածային լրատվամիջոցների ընթերցողները սպառնալիք են տեսել Կուրիլյան կղզիներում պլանային ռուսական զորավարժություններում: Զորավարժությունների վերաբերյալ հրապարակումների տակ արված մեկնաբանություններում օգտատերերը ռուսական զորավարժությունները համարել են Ճապոնիա «ներխուժման» նախապատրաստություն: Մեկնաբանությունների թարգմանությունը տրամադրում է «InoSMI»-ն:

«Ռուսաստանը ակներևաբար պատերազմի է պատրաստվում մեզ հետ: Ուրեմն եկեք մենք էլ պատրաստվենք նրա հետ պատերազմի»,- գրել է ընթերցողներից մեկը:

Մյուսները ենթադրել են, որ ռուսական կողմը ծրագրում է «գրավել Հոկայդոն»:

Միևնույն ժամանակ ճապոնացիները առաջարկել են Ռուսաստանին հակազդելու միջոցներ, դրանց թվում են եղել ճապոնացի գործակալների օգնությամբ «ներսից երկրի փլուզումը» և տնտեսական ճնշման տարբեր մեթոդներ:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...