09:41   01-03-2021
Թուրքական որևէ լրատվամիջոց մարտի 1-ի միջոցառումը լուսաբանելու հայտ չի ներկայացրել. ՀՀ ԱԳՆ
Թողնել մեկնաբանություն

Տելեգրամյան ալիքներից մեկը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե թուրքական TRT հեռուստատեսությունը հայտ է ներկայացրել մարտի 1֊ին Երևանում տեղի ունենալիք միջոցառումները լուսաբանելու համար ու առանձին կառավարական կառույցներ կողմից ստացել է համաձայնություն։ 

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մարտի 1֊ին Երևանում տեղի ունենալիք հանրահավաքը լուսաբանելու համար տվյալ լրատվականից հայտ չի ստացվել։

Նշվում է, որ թուրքական որևէ այլ լրատվականից ևս նմանօրինակ որևէ հայտ չի ստացվել։

Loading...