10:06   01-03-2021
ԱՄՆ-ը մտադիր է խորհրդակցել «5+1 ձևաչափով»՝ Իրանի հետ միջուկային գործարքի հարցի շուրջ
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ը մտադիր է գործընկերների հետ խորհրդակցություններ անցկացնել Իրանի հետ բանակցությունների հարցի շուրջ՝ միջուկային գործարքի պայմանների իրագործման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Reuters- ը՝ հղում կատարելով Սպիտակ տանը:

Նախագահի աշխատակազմը հստակեցրել է, որ խորհրդակցությունները նախատեսվում է անցկացնել «5+1» ձևաչափով:

Նրանք ընդգծել են, որ ամերիկյան կողմը «պատրաստ է վերադառնալ կառուցողական դիվանագիտության՝ գործարքի պարտավորությունների կատարման փոխադարձ վերադարձին հասնելու համար»:

Զրուցակիցը հավելել է, որ Սպիտակ տանը վրդովված են, որ Իրանի կողմից ոչ պաշտոնական հանդիպման առաջարկը մերժվել է:

Գրում է 1in.am -ը:

Loading...