12:07   01-03-2021
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը կմասնակցի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին
Թողնել մեկնաբանություն

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը հայտնել է, որ կուսակցությունն այսօր երեկոյան ժամը 18:30-ին լինելու է Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին:

««Հանուն Հանրապետության» կուսակցությունը, գիտակցելով իր պատասխանատվությունը մեր պետականության առջև, այսօր երեկոյան` ժամը 18:30-ին, լինելու է այնտեղ, որտեղ Հանրապետությունն է, որտեղ հավաքականորեն պաշտպանվելու է Հայաստանի ժողովրդավարությունը, պետականությունը և Sահմանադրությունը։

Փառք Հայաստանին, փառք Հանրապետությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Loading...