2019 թ. Ստամբուլում թողարկվեց
Թուրքիայի կրոնափոխ համշենահայերի «Վովա» վոկալ-գործիքային համույթի երկրորդ
խտասկավառակը, որում կրկին Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով երգեր կան: «Համշենական
զրուցարան» հաղորդաշարի հեղինակ, հայագետ, համշենագետ Սերգեյ Վարդանյանը անդրադառնում
է դրանցից երկուսին, որոնք երգում է ճանաչված մտավորական և երգիչ Հիքմեթ Աքչիչեքը:
«Նեշանլու» երգը նրա առաջին սիրո մասին է, գրել է 1980-ականների սկզբին, իսկ «Քալա
էրթաք» երգը նոր է, նկարագրում է համշենցիների յայլաների հովվերգական պատկերները: