Երբ 2,5 տոկոս ծայրահեղ աղքատություն ունեցող երկրում, «բավարարվա՞ծ եք արդյոք ձեր կյանքով» հարցին պատասխանողների մեծամասնությունն ասում է՝ «ավելի շուտ բավարարված եմ», իսկ պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիր է համարում պատերազմական իրավիճակը: Երբ ընտանիքը պետության փոքր մոդելը չէ, որովհետև մարդիկ սեփական ընտանիքի բարեկեցությունն ավելի բարձր են գնահատում, քան պետության տնտեսական վիճակը: Արտագաղթ, աղքատություն, կոռուպցիա, գնաճ, ընդհուպ մինչև՝ ցեղասպանության ճանաչում. որո՞նք են երկրի իրական սոցիալական խնդիրները՝ ըստ քաղաքացիների: Պատասխաններն՝ այս թողարկման ընթացքում:«Կյանքի որակ» հաղորդաշարի հյուրն է «Գելլափ Ինթերնեյշնլ»-ի ՀՀ ներկայացուցչության հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը: