14:04   01-03-2021
Իրանի ԱԳՆ-ն հերքել Է նավի վրա հարձակմանը Թեհրանի մասնակցության՝ Իսրայելի մեղադրանքները
Թողնել մեկնաբանություն

Իրանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հերքել Է Օմանի նեղուցում իսրայելական նավի վրա հարձակմանը Թեհրանի մասնակցության մեղադրանքները, որոնք հայտնել Է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 1-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

«Մենք ոչ միայն կտրականապես հերքում ենք մեղադրանքներն, այլ նաեւ հետեւել ենք այդ պետության (Իսրայելի) բոլոր գործողություններին, որոնք ուղղված են Իրանի անվտանգության դեմ»,- ասել Է նա: Դիվանագետը հավելել Է, որ «տարածաշրջանում անկայունության եւ ոչ անվտանգության հիմնական պատճառն Իսրայելի վարչակարգն Է»: Մարտի 1-ին ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Իրանին մեղադրել Է անցած շաբաթ Օմանի նեղուցում հրեական պետությանը պատկանող Helios Ray նավի վրա հարձակման մեջ: Նրա խոսքով, «անտարակույս, դա եղել Է Իրանի գործողությունը»:

Փետրվարի 26-ին Միացյալ Թագավորության Ծովային առեւտրական կազմակերպությունն իրազեկել Է Օմանի նեղուցի ափի մոտ նավի վրա պայթյունի մասին, ոչ ոք չի տուժել: Իր հերթին Reuters գործակալությունը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Dryad Global ընկերությունը, որն զբաղվում Է ծովում անվտանգության ապահովման հարցերով, հայտնել Է, որ խոսքը վերաբեում Է Helios Ray նավին, որը Սաուդյան Արաբիայի Դամմամ նավահանգստից մեկնում Էր Սինգապուր: Գործակալության տվյալներով՝ այդ նավը պատկանում Է Թել Ավիվից մի ընկերության եւ օգտագործվում Է ավտոտրանսպորտային միջոցների փոխադրման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...