14:10   01-03-2021
Վստահություն չկա, որ իրական են. Հայկ Սարգսյանը՝ հանրահավաքին մարդկանց բերելու տեսանյութերի մասին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը իրական չի համարում համացանցում տարածված այն տեսանյութերը, որում խոսվում է այն մասին, թե իշխանությունը մարզերից մարդկանց է բերում Երևան՝ մարտի 1-ի հանրահավաքին մասնակցելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սարգսյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Իշխանությունը երբևէ որևէ քաղաքացու չի բերել հանրահավաքի, առավել ևս այսօր: Մենք հայտարարել ենք, որ հավաքվելու ենք, մարտի 1-ի զոհերի հիշատակի միջոցառում ենք կազմակերպելու Հանրապետության հրապարակում, որին հետևելու է նաև երթ, և մեր քաղաքացիները մեծ ցանկություն են հայտնել, տարբեր մարզերից ինքնակազմակերպվում ու գալիս են Երևան»,- ասաց Սարգսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հանրահավաքին մարդկանց բերելու հրահանգներ չեն տրվել մարզպետներին և գյուղապետներին՝ Հայկ Սարգսյանը նշեց, որ ոչ, իսկ տեսանյութերի առչնությամբ հայտնեց, որ որևէ վստահություն չկա, որ դրանք իրական են:

Loading...