14:52   01-03-2021
Թրամփը չի բացառել, որ կրկիին կառաջադրվի նախագահի պաշտոնում
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է կրկին մասնակցել նախագահական մրցավազքին: Այդ մասին պետության նախկին ղեկավարն ասել է Օրլանդոյում (Ֆլորիդա) Պահպանողական քաղաքական գործողության համաժողովին ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Թրամփի խոսքով` Ամերիկայի գործող առաջնորդ Ջո Բայդենին «չի հաջողվել լուծել վարչակազմի ղեկավարի հիմնական խնդիրը` ամերիկյան օրենսդրության կիրառման ապահովումը»:

Հանրապետականը համոզմունք է հայտնել, որ այդ պատճառով «դեմոկրատները ջախջախիչ պարտություն կկրեն միջանկյալ ընտրություններում եւ չորս տարի անց միանշանակ կկորցնեն Սպիտակ տունը»: «Նրանք արդեն կորցրել են Սպիտակ տունը,- ասել է նա:- Ո՞վ գիտի, միգուցե ես որոշեմ հաղթել նրանց երրորդ անգամ»:

Սա Թրամփի առաջին հանրային ելույթն էր նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո:

Գրում է News.am -ը:

Loading...