14:55   01-03-2021
Էստոնիայում ուժի մեջ են մտել կորոնավիրուսի պատճառով նոր պատժամիջոցները
Թողնել մեկնաբանություն

Էստոնիայում ուժի մեջ են մտել կորոնավիրուսի պատճառով նոր պատժամիջոցները եւ կգործեն մինչեւ մարտի 28-ը: Այս մասին հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը:

Կառավարության նոր որոշման համաձայն՝ մարտի 1-ից միջին եւ բարձր դասարանների աշակերտները կշարունակեն հեռավար ուսուցումը: Կրտսեր դասարանների ածակերտները կշարունակեն սովորել առկա:

Մարտի 1-ից կսահմանափակվի նաեւ փակ տարածքներում միջոցառումների անցկացումը, մասնավորապես՝ պատարագները, կինոսեանսները, թատերական ներկայացումները, համերգները: Արգելված է նման միջոցառումներ անցկացնել ժամը 22:00-ից 06:00-ն:

Մարզասրահներում կարող է ներկա լինել միայն մեկ մարդ եւ մարզիչը, փողոցում խմբերը չեն կարող գերազանցել 10 մարդը:

Սպա կենտրոնները, սաունաները փակ կլինեն: Հասարակական սննդի կետերը կարող են սպասարկել հաճախորդներին մինչեւ 18:00-ն սոցիալական հեռավարության կանոնները պահպանելու պայմանով: Առեւտրի կենտրոնների տերերը պետք է հավելյալ պահակների վարձեն անվտանգության նորմերը պահպանելու համար:

Էստոնիայում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 65 600-ի, մահացել է 589 պացիենտ: Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 33 927 մարդ:

Գրում է News.am -ը:

Loading...