14:55   01-03-2021
Իսրայելում ԱՄԷ-ի առաջին դեսպանը ժամանել է Թել Ավիվ
Թողնել մեկնաբանություն

Արաբական Միացյալ Էմիրությունները Թել Ավիվ՝ իր պարտականությունները կատարելու է ուղարկել երկրի պատմության մեջ Իսրայելում առաջին դեսպանին: Այդ մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը:

Հունվարի 24-ին Աբու Դաբիում պաշտոնապես բացվեց ԱՄԷ-ում Իսրայելի դեսպանությունը: Նույն օրը Էմիրության կառավարությունը հաստատեց Թել Ավիվում երկրի դեսպանության բացումը:

Անցյալ տարվա սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում իսրայելական կողմը ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ խաղաղության փաստաթղթեր ստորագրեց:

2020 թ. հոկտեմբերի 20-ին Իսրայելը և Արաբական Միացյալ Էմիրությունները Թել Ավիվի մերձակա օդանավակայանում համաձայնագրեր կնքեցին ավիացիոն ծառայությունների, առանց վիզայի ճանապարհորդության, ներդրումների պաշտպանության և գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում համագործակցության մասին: Պաղեստինը կտրականապես դեմ է արտահայտվել այդ համաձայնագրերին:

Loading...