15:05   01-03-2021
Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները մուտք են գործել կառավարության 3-րդ մասնաշենք
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ մուտք են գործել կառավարության երրորդ մասնաշենք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրանք նախարարությունների աշխատակիցներին կոչ են արել չաջակցել վարչապետին:

Նույն պահանջով բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների մեկ այլ խումբ էլ մուտք է գործել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենք և իրազեկման ակցիա իրականացնելուց հետո լքել թաղապետարանի շենքը:

Loading...