16:54   01-03-2021
ԵՀ-ն մարտին կներկայացնի պատվաստման հավաստագրի նախագիծը հետագա քննարկման համար
Թողնել մեկնաբանություն

Եվրահանձնաժողովը (ԵՀ) մարտին կներկայացնի նոր կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին հավաստագրի նախագիծը: Մարտի 1-ին այդ մասին հայտնել Է ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչ վերաբերում Է այն հայցին, թե ինչ տեսք կունենա թվային տեղեկաթերթիկը. մենք օրենսդրական առաջարկությունը կներկայացնենք մարտին»,- մեջբերում Է նրա խոսքը Reuters գործակալությունը: Անցյալ շաբաթ կայացել Է Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, որտեղ չի ընդունվել գործնական որոշում պատվաստման հավաստագրերի սահմանման եւ օգտագործման մասին: Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ մնում են չլուծված շատ հարցեր, որոնց համաձայնեցման համար անհրաժեշտ Է առնվազն երեք ամիս:

Իր հերթին, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելն ընդգծել Է, որ առայժմ պարզ չԷ, թե ինչպես կարող են օգտագործվել փաստաթղթի տվյալները եւ ինչպես կապահովվի դրանց փոխադարձ ճանաչումը Եվրամիությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...